Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մեր ուշադրության կենտրոնում շարունակելու է մնալ զինծառայողը. արվելու է ամեն ինչ նրա արժանապատիվ կենցաղն ապահովելու համար. ՊԲ հրամանատար

Մեր ուշադրության կենտրոնում շարունակելու է մնալ զինծառայողը. արվելու է ամեն ինչ նրա արժանապատիվ կենցաղն ապահովելու համար. ՊԲ հրամանատար

17:04 | 28.12.2019 | Հասարակություն

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը ամանորյա ուղերձ է հղել։

«Ի սրտե շնորհավորում եմ բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների կապակցությամբ: Վստահ եմ, որ նոր տարին դիմավորելու ենք բարձր տրամադրությամբ և ծառայողական բնագավառում նոր հաջողությունների հասնելու պատրաստակամությամբ:

Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր ծառայողական պարտականությունների կատարման բերումով Ամանորի գիշերը հեռու են գտնվելու իրենց ընտանիքներից: Շնորհավորում եմ մեր նահատակված զինակիցների բոլոր հարազատներին: Մաղթում եմ տոկունություն և անսպառ հաջողություններ ձեր բոլոր ձեռնարկումներում:

2019 թվականին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը պատվով է իրականացրել իր առաքելությունը ապահովելով մեր երկրի սահմանների պաշտպանությունը և հայրենի հողի վրա մեր ժողովրդի խաղաղ արարելու իրավունքը:

Ամփոփելով 2019 թվականը կարող ենք վստահորեն արձանագրել, որ տարին առանձնացել է լարված ու տքնաջան մարտական պատրաստությամբ:  Զինծառայողների մարտական վարպետության աստիճանը բարձրացնելու նպատակով ներդրվել են նոր մոտեցումներ, որոնց արդյունավետությունը ապացուցվել է և՛ զորավարժությունների, և՛ մարտական հերթապահության ընթացքում:

Շարունակվել է բանակի սպառազինության և ռազմական տեխնիկայի նորացումն ու արդիականացումը: Այս ուղղությամբ նշանակալի ձեռքբերումներ է գրանցել հայրենական ռազմական արդյունաբերությունը: Ռազմաարդյունաբերական համալիրի մշակած նմուշները փորձարկվել են մարտականին առավելագույն մոտ պայմաններում ցուցաբերելով բարձր արդյունքներ:

Լուրջ աշխատանք է կատարվել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: Իրականացվել է մեծածավալ շինարարության: Բանակային ենթակառուցվածքի նորակառույց տարրերը էապես բարելավել են ծառայության պայմանները զինծառայողներին հնարավորություն տալով կենտրոնանալ բացառապես ծառայողական խնդիրների կատարման վրա:

Ամրապնդվել են օրինականությունն ու կարգուկանոնը, զգալիորեն նվազել արտակարգ պատահարները:

Հաջողությունները շատ են, սակայն շատ են նաև առաջիկա տարվա համար  նախատեսված անելիքները: Բանակային բոլոր ոլորտներում իրականացվող աշխատանքների առաջնահերթությունը շարունակվելու է մնալ նույնը` ապահովել հայրենիքի սահմանների հուսալի պաշտպանությունը: 2020 թվականին ևս կարևորվելու են գիտելիքն ու նոր տեխնոլոգիաները, որոնց զուգակցումը նոր որակ է հաղորդելու բանակի մարտունակությանը, ինչն իր հերթին երաշխավորելու է առաջադրված բոլոր խնդիրների կատարումը: Մեր ուշադրության կենտրոնում շարունակելու է մնալ զինծառայողը: Արվելու է ամեն ինչ նրա արժանապատիվ կենցաղն ու արդյունավետ ծառայությունն ապահովելու համար:

Վստահ եմ, որ 2020 թվականը լինելու է նոր նվաճումների, նոր հաջողությունների, նոր  ձեռքբերումների տարի:

 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ», - ասված է ուղերձում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси