Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Դավիթ Խաժակյանը ՀՔԾ-ում նոր փաստաթուղթ կհրապարակի

Դավիթ Խաժակյանը ՀՔԾ-ում նոր փաստաթուղթ կհրապարակի

13:00 | 28.12.2019 | Քաղաքականություն

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը այսօր` դեկտեմբերի 28-ին,  ՀՔԾ-ում պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնեական կեղծիքի գործով նոր փաստաթուղթ կհրապարակի:

«Հարգելի լրագրող գործընկերներ,

Այսօր 15:00 լինելու եմ ՀՔԾ-ում` հրապարակելու պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնեական կեղծիքի գործով ՆՈՐ փաստաթուղթ, որից հետո կներկայացնեմ այն քննող մարմնին:

Քրեական գործի հարուցման հարցը որոշվելու է սեղմ ժամկետում` տոն օրերի ընթացքում ուստի այս փաստաթղթի հրապարակումը էական ազդեցություն կունենա գործի համար:

Հասկանում եմ, որ տոնական տրամադրություններ են, սակայն չեմ կարող թույլ տալ, որ օրինականության գնացքը կրկին գնա մեր կողքով»,- գրել է նա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси