Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ուրուգվայում սոյայի ունդի կոնտեյներներից առգրավել են կոկաինի ռեկորդային խմբաքանակ՝ մոտ 1 մլրդ դոլար արժողությամբ

Ուրուգվայում սոյայի ունդի կոնտեյներներից առգրավել են կոկաինի ռեկորդային խմբաքանակ՝ մոտ 1 մլրդ դոլար արժողությամբ

12:10 | 28.12.2019 | Հասարակություն

Ուրուգվայի իշխանությունները ուբաթ հայտնել են Մոնտեվիդեոյի նավահանգստում մոտ 1 միլիարդ դոլար արժողությամբ 4,4 տոննա կոկաինով կոնտեյներների առգրավման մասին, ավելի ուշ եւս մեկ տոննա առգրավվել է Սորիանո դեպարտամենտում, որտեղ բեռնման վայրում ձերբակալվել են բեռնափոխադրման ընկերության սեփականատերերը, հայտնում է Pais պարբերականը: 

«Խոսքը երկրի պատմության մեջ խոշորագույն բռնագրավման մասին է»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուրուգվայի մաքսատան ղեկավար Խայմե Բորխին:

Իշխանությունների տեղեկություններով՝ 4417,7 կգ ընդհանուր զանգվածով կոկաինի մամլած բրիկետները սոյայի ունդերի կոնտեյներներում ուղեւորվում էին Տոգոյի մայրաքաղաք Լոմեի նավահանգիստ: Մամուլի ասուլիսի ժամանակ մաքսատան ղեկավարը հայտնել է, որ սոյայի արտահանումը կազմակերպել էր նորաստեղծ ընկերություն, որի սեփականատերերի անձը պարզվել է:

Ուժային կառույցներում պարբերականի աղբյուրների տեղեկացմամբ՝ Սորիանո դեպարտամենտի (որտեղից կոնտեյներները ժամանել էին Մոնտեվիդեոյի նավահանգիստ) հատուկ ծառայությունների համատեղ գործողության արդյունքում ձեբակալվել են բեռնման կայանի սեփականատեր հայր ու որդին, ինչպես նաեւ առգրավվել է եւս մեկ տոննա կոկաին:

Այս տարի սա կոկաինի չափազանց խոշոր առաջին խմբաքանակը չէ, որ առգրավվում է Ուրուգվայում կամ այս երկրից դուրս եկող ճանապարհին: Նոյեմբերի 20-ին Մոնտեվիդեոյի նավահանգստում առգրավվել էր ավելի քան 3 տոննա, օգոստոսին նավի ստուգման ժամանակ, որը Ուրուգվայից Բելգիա էր ուղեւորվում, Համբուրգի նավահանգստում առգրավել էին մոտ 4,5 տոննա: Մայիսին Ֆրանսիայում ձերբակալվել էր 603 կգ թմրանյութով մասնավոր օդանավ, որը ժամանել էր Կարասկոյի միջազգային օդանավակայանից:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси