Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մեքսիկայում ոստիկանության պետին կալանավորել են մորմոնների ընտանիքի սպանության հետ կապի կասկածով

Մեքսիկայում ոստիկանության պետին կալանավորել են մորմոնների ընտանիքի սպանության հետ կապի կասկածով

11:20 | 28.12.2019 | Հասարակություն

Մեքսիկայի Չիուաուա նահանգի Խանոս քաղաքի ոստիկանապետին կալանավորել են թմրակարտելի անդամ մորմոնների ընտանիքի 9 անդամների սպանությանը մասնակցության կասկածով, հայտնում է Fox News-ը: 

Քաղաքի ոստիկանության ղեկավար Ֆիդել Ալեխանդրո Վիլյեգասին դաշնային իշխանությունները կալանավորել են արյունահեղ սպանդին մասնացելու կասկածով, որը տեղի էր ունեցել այս տարվա նոյեմբերի 4-ին:

Լեբարոն ընտանիքի սպանությունից հետո սա արդեն չորրորդ մարդու կալանավորումն է:

Զոհերը բնակվում էին Սոնորա նահանգի կրոնական համայնքում: Բոլորն ունեին երկքաղաքացիություն՝ Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի:

Հիշեցնենք, որ ավտոմեքենաների վրա կրակոցները, որոնց մեջ եղել էին Լեբարոն ընտանիքի անդամները, արձակվել էին ճանապարհին: Սպանվածների թվում կային մանկահասակ երեխաներ: Այս սպանությունը երկու երկրում էլ վրդովմունքի ալիք էր բարձրացրել՝ հայտարարելով թմրակարտելների կողմից աննախադեպ բռնության մասին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси