Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ալմաթիի մոտակայքում կործանված Bek Air ինքնաթիռն արտադրվել էր 23 տարի առաջ

Ալմաթիի մոտակայքում կործանված Bek Air ինքնաթիռն արտադրվել էր 23 տարի առաջ

18:52 | 27.12.2019 | Հասարակություն

Ալմաթիի մոտակայքում կործանված Bek Air ինքնաթիռն արտադրվել էր 23 տարի առաջ, գրում է vlast.kz-ն:

«Օդանավի թռիչքային պիտանելիության հավաստագիրը տրվել է 2019 թվականի մայիսին: Ինքնաթիռն արտադրվել է 1996 թվականի ապրիլին: Ղազախստանի ռեեստրում այն գրանցվել է 2016 թվականի օգոստոսի 26-ին: Ավիաընկերությունում Fokker-100 օդանավերի թիվը 10-ն է, որոնցից 9-ը` թռիչքային պիտանելիության գործող վկայագրով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ թռիչքային պիտանելիության հավաստագրի գործողության ժամկետը մինչև 2020 թվականի մայիսի 21-ն է, իսկ շահագործողի հավաստագիրն այսօրվանից դադարեցվել է, «մինչև հետագա ցուցումների ներկայացումը»:
 
Ինչպես ավելի վաղ նշել էինք, Ալմաթիի օդանավակայանից թռիչքից հետո Bek Air ավիաընկերության ինքնաթիռը կորցրել է բարձրությունը և բախվել երկհարկանի շենքի: Վերջին տվյալներով` պատահարի հետևանքով զոհվել է 15 մարդ, ավելի քան 60-ը տեղափոխվել է հիվանդանոց:

Z2100 չվերթը մեկնել է տեղական ժամանակով ժամը 7.22-ին: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 95 ուղևոր, անձնակազմի 5 անդամ: Ինքնաթիռի ընկնելուց հետո հրդեհ չի բռնկվել:

Ղազախստանի կառավարության ղեկավար Ասկար Մամինը կարգադրել է ստեղծել հատուկ հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են փոխվարչապետը, մի շարք նախարարներ և պետական մարմինների ղեկավարներ:  Հանձնաժողովի անդամները կմեկնեն դեպքի վայր: Դեպքի մանրամասն հանգամանքները պարզվում են:

Մինչև հանգամանքների պարզ դառնալը, այս ավիաընկերության գործունեությունը կդադարեցվի:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси