Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ղազախստանում ուղեւորատար ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր եւ վիրավորներ

Ղազախստանում ուղեւորատար ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր եւ վիրավորներ

10:09 | 27.12.2019 | Պատահարներ

Ալմաթի՝ Նուր Սուլթան ուղղությամբ Bek Air ավիաընկերության չվերթը թռիչքի ժամանակ կորցրել է բարձրությունը եւ հարվածել բետոնե պարսպին: Տեղի է ունեցել բախում երկհարկանի կառույցի հետ: Ալմաթիի քաղաքապետի վերջին տեղեկություններով՝ ինքնաթիռի կործանման զոհ է դարձել 14 մարդ, 35-ը տուժել են: Կործանվող ինքնաթիռում ռուսներ չեն եղել՝ հաղորդել է գլխավոր հյուպատոսարանը: Bek Air ավիաընկերության եւ Fokker-100 տեսակի ինքնաթիռների թռիչքները դադարեցվել են՝ փոխանցում է Tengrinews-ը:

«Ընդհանուր առմամբ գործի են դրվել 976 մարդ եւ տեխնիկայի 70 միավոր, շտապօգնության 33 բրիգադներ: Աշխատում է օպերատիվ-հետաքննական խումբը, տարածքը շրջափակված է: Աշխատանքները տեղում շարունակվում են»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՆԳՆ-ի տեղեկություններով՝ առայժմ ճանաչվել է 7 զոհերի ինքնությունը, զոհվածների եւ փրկվածների թվի մասին ճշգրիտ տեղեկություններ կլինեն վթարա-փրկարարական աշխատանքների ավարտից հետո:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси