Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Էրեբունիում տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել 69-ամյա քաղաքացուն

Էրեբունիում տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել 69-ամյա քաղաքացուն

10:00 | 27.12.2019 | Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 07:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու փողոցում` նախկին «Պիոներ պալատ»-ի մոտակայքում, տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել քաղաքացուն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով մեկնել է այլ կանչի:

Պարզվել է, որ տրոլեյբուսը (վարորդ՝ Վալերի Տ.) վրաերթի է ենթարկել Ջիվան Մ.-ին (ծնված 1950 թ.): Քաղաքացին ինքնուրույն մոտեցել է շտապօգնության ավտոմեքենային և հոսպիտալացվել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси