Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սևանում եղբայրը դանակահարել է եղբորը. Ասել է, թե իբր ընկել է հաստոցի վրա

Սևանում եղբայրը դանակահարել է եղբորը. Ասել է, թե իբր ընկել է հաստոցի վրա

18:35 | 26.12.2019 | Հասարակություն

Դեկտեմբերի 25-ին, ժամը 03.30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել Սեւան քաղաքի Գայի փողոցի 24-ամյա մի բնակիչ:

Ոստիկանները մեկնել էին բժշկական կենտրոն, պարզել նրան որտեղից են տեղափոխել, զրուցել էին բժշկի հետ: Երիտասարդը հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքը ստացել է տանը գործ անելիս հաստոցի վրա ընկելու հետեւանքով:

Բայց նրա հայտարարությունը ո՛չ բժիշկներին, ո՛չ էլ ոստիկաններին հավատ չէր ներշնչել:

Ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները պարզեցին, որ տուժողը ժամը 1.30-ի սահմաններում իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել էր 30-ամյա եղբոր հետ, որի ընթացքում էլ եղբայրը խոհանոցային դանակով դանակահարել էր նրան:

Կասկածվողը նույն օրը բերման ենթարկվեց ոստիկանության Սեւանի բաժին:

Դանակը հայտնաբերվել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси