Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կառուցապատողները պարտավոր են ապահովել հետիոտնի անվտանգ տեղաշարժը. ավագանին սահմանեց նոր չափորոշիչներ

Կառուցապատողները պարտավոր են ապահովել հետիոտնի անվտանգ տեղաշարժը. ավագանին սահմանեց նոր չափորոշիչներ

17:32 | 25.12.2019 | Քաղաքականություն

Երևանում կառուցապատողներն այսուհետ շինարարական հրապարակի կազմակերպման պահից պարտավորված կլինեն հարող փողոցներում ապահովել հետիոտնի անվտանգ տեղաշարժի համար անհրաժեշտ ժամանակավոր հարմարություններ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: Անցուղիներն ապահովված կլինեն նաև թեքահարթակներով և լուսավորությամբ:

Երևանի ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին:

Միաժամանակ, սույն նախագծով փոփոխություն կկատարվի նաև շինարարական աղբի հեռացման պահանջներում։ Մասնավորապես, կառուցապատողները մինչև շինարարական աղբի հեռացումը, որը պետք է կանոնավոր կերպով կազմակերպեն, պարտավոր են այն պահել շինարարական հրապարակում նախատեսված տարածքում՝ ծածկված անթափանց թաղանթներով կամ փակ տարաների մեջ, իսկ եթե շինարարական հրապարակ առկա չէ (օրինակ՝ բազմաբնակարան շենքում բնակարանի վերանորոգման ժամանակ), ապա մինչև հեռացումը շինարարական աղբը պետք է պահվի կառուցապատվող տվյալ վայրում։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси