Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հրապարակ». «Հերիք ա, էլի, էդ Սերժի անունը տաք, էդ հանցագործի հետ մեզ չհամեմատես»

«Հրապարակ». «Հերիք ա, էլի, էդ Սերժի անունը տաք, էդ հանցագործի հետ մեզ չհամեմատես»

10:33 | 25.12.2019 | Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Լրագրողների պատվին Նիկոլ Փաշինյանն այսօր` պատկերասրահում, ամանորյա ընդունելություն է կազմակերպել: Հրավիրված են բոլոր հեղափոխական եւ հակահեղափոխական լրագրողները: Հարցին` ամանորյա էլ ինչ ընդունելություններ է ունենալու պարոն Փաշինյանը, վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Ավանդական ընդունելություններն են, նոր բան չի լինելու․․․ գործարարների հետ, ԱԳՆ, ԿԲ, պետական կառավարման համակարգ»:

Նույն` «Սերժի վախտվա» ռեժիմն է, փաստորեն։ «Այո… կներեք, էլի, Սերժի ռեժիմին երեւի Դուք եք կարոտում։ Էդ հանցագործը, որի մի ախպերը 30 միլիոն ա վերադարձրել, մի ախպերը թռած ա, մի ախպոր տղեն փախած ա, էն մեկը 6 միլիոն հետ ա վերադարձրել… ձեր Սերժն էդ ա։ Հերիք ա, էլի, էդ Սերժի անունը տաք»,- մեր կատակից խիստ վրդովվեց Կարապետյանը:

Պարոն Կարապետյան, հումորի զգացողությունն է՞լ եք կորցրել, թե՞ ինձ շեղում եք, որ հարցս չտամ։ «Որ կողմից նայում ես` հանցագործ, գող-ավազակ, ու ես դա բարձրաձայն եմ ասում, կարող եք էս, ինչ ասել եմ, գրել»: Չեմ ուզում գրել, ես դրա համար չեմ զանգել, հարց ունեմ։ «Գիտեմ, որ չեք ուզում գրել»:

Ես իմ հարցն եմ ուզում տալ, ինչո՞ւ եք ինձ Ձեր օրակարգը պարտադրում՝ կարեւոր հարց ունեմ տալու։ Բայց խոսքը բերանիս՝ խոսնակը հեռախոսն անջատեց: Իսկ հարցս վերաբերում էր Փաշինյանի` Անվտանգության խորհրդում հնչեցրած մտքին, թե 1986-ի կարգավիճակին վերադարձ չի լինելու։ Ուզում էի հարցնել՝ թիվը սխա՞լ է նշել՝ նկատի ունի, որ Արցախը մարզի կարգավիճակ չի՞ ունենալու, թե՞ ուրիշ բան։ Ասենք՝ ինքնավար հանրապետությունն Ադրբեջանի կազմում այլ կարգավիճա՞կ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси