Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». Փաշինյանի եւ նրա վարած թիմի քաղաքականությունը շատերի սրտով չէր. Ի՞նչ սպասել 2020-ին

«Ժողովուրդ». Փաշինյանի եւ նրա վարած թիմի քաղաքականությունը շատերի սրտով չէր. Ի՞նչ սպասել 2020-ին

10:22 | 25.12.2019 | Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ավարտին է մոտենում 2019 թվականը: Տարվա հենց սկզբից իշխանության ղեկն ամբողջովին գտնվում էր «Իմ քայլը» դաշինքի ձեռքում, որոնք 2018 թվականի վերջին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին ստացել էին ավելի քան 70 տոկոս վստահության քվե:

Ըստ այդմ` 2019 թվականը հույսերի եւ հույզերի տարի էր, մեծ էին ակնկալիքները ու սպասումները նոր իշխանություններից։ Ի վերջո, 20 տարի շարունակ իշխանության ղեկին ուղղակի կամ անուղղակի գտնվում էր ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, եւ համաժողովրդական շարժումից հետո ժողովուրդն արագ փոփոխություններ էր ուզում:

Ու թերեւս հենց դա էր պատճառը, որ 2019 թվականին տեղի ունեցած իրադարձություններն ու փոփոխություններն այնքան էլ չարդարացրին ժողովրդի սպասումները, եւ հաճախ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա վարած թիմի քաղաքականությունը շատերի սրտով չէր:

Սակայն պետք է արդարացիորեն փաստենք, որ Նիկոլ Փաշինյանի թիմն իշխանության է միայն մեկ տարի եւ չէր կարող բավարարել մեկ տարվա ընթացքում բոլորի սպասումները: Պարզապես պետք է զինվել համբերությամբ եւ սպասել 2020 թվականի փոփոխություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси