Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռուսաստանն ամեն տարի սկսում է մամլել Բելառուսին՝ «պտուտակները ձգելով». Լուկաշենկո

Ռուսաստանն ամեն տարի սկսում է մամլել Բելառուսին՝ «պտուտակները ձգելով». Լուկաշենկո

17:10 | 24.12.2019 | Քաղաքականություն

ՌԴ-ն ամեն տարի սկսում է մամլել Բելառուսին՝ «ձգելով պտուտակները», ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Էխո Մոսկվի»-ի հարցազրույցում, որի աուդիոտարբերակը տեղադրվել է տադիոկայանի կայքում։

Լուկաշենկոն ավելացրել է, որ համաշխարհային հանրությունը համապատասխան ձեւով կարձագանքի Ռուսաստանի գործողություններին, եթե վերջինը փորձի խախտել Բելառուսի ինքնիշխանությունը։

«Եթե Ռուսաստանը փորձի խախտել մեր ինքնիշխանությունը, դուք գիտեք, թե ինչպես կարձագանքի համաշխարհային հանրությունը, նրանք կներքաշվեն պատերազմի մեջ։ Արեւմուտքը եւ ՆԱՏՕ-ն դա արդեն (ենթադրյալ ոտնձգությունը Բելառուսի ինքնիշխանության դեմ) չեն տանի, որովհետեւ նրանք դա կհամարեն իրենց ուղղված սպառնալիք։ Ինչ-որ տեղ նրանք (Արեւմուտքը) ճիշտ են»,- ասել է Լուկաշենկոն։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси