Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայաստանը 5 տարի չունի կրթության զարգացման ծրագիր. փորձագետ

Հայաստանը 5 տարի չունի կրթության զարգացման ծրագիր. փորձագետ

16:23 | 21.12.2019 | Հասարակություն

3 նախարարությունների միավորումը լավ քայլ չէր: Այս մասին այսօր` դեկտեմբերի 21-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց կրթության  փորձագետ Սերոբ Խաչատրյանը` անդրադառնալով Կրթության  եւ գիտության նախարարությանը սպորտ եւ Մշակույթի նախարարությունների միացմանը

 «Ես կարծու եմ, որ կգա ժամանակ, եւ մենք կհասկանանք, որ էս քայլը ճիշտ չէր: Կարծում եմ, որ այս 3, 4 նույնիսկ 5 ոլորտները միավերել մեկ նախարարության  մեջ բավական ռիսկային է,որովհետեւ մենք բոլորս գիտենք, որ կրթության եւ մշակույթի ոլորտները միշտ եղել են այսպես աղմկոտ ոլորտները, որովհետեւ դրանք առնչվում են հասարակության  լայն շերտերի եւ այս ամենը կենտրոնացնել մեկ նախարարությունում, նշանակում է այս ամեն պահել հանրային որոշակի խնդիրների մեջ»,-ասաց նա:

Փորձագետի խոսքով` դրական ինչ-որ բաներ կան, սակայն նախարարությունը հաղորդակցման ռազմավարություն չունի եւ դրանք այդպես ակնհայտ չեն երեւում:

Մյուս խնդիրն, ըստ փորձագետի այն է, որ տարին փակում ենք առանց ռազմավարական փաստաթղթեր ընդունելու:

«Կրթության ոլորտում որեւէ ռազմավարական փաստաթուղթ չընդունվեց, եւ հաջորդ տարի կլրանա արդեն 5 տարին, որ Հայաստանը չունի կրթության զարգացման ծրագիր, այս տարի էլ հայտարրավեց, որ ռազմավարության մշակման աշխատանքներ են ընթանում, բայց տենց էլ չիմացանք` ինչ եղավ»,- հավելեց նա:  

Փորձագետի կարծիքով` մեր կրթական համակարգը իմիտացիոն համակարգ է. «Ունենք մեծ թվով համալսարաննե, բայց եթե նայենք էդ համալսարաննեին, կտեսնենք, որ ունենք մեծ թվով բացակայություններ, կրթվելու մոտիվացիայի բացակայություն եւ մեր կրթական համակարգը լավը չէ եւ այս վատ համակարգով չես կարող լավ ադյունք ունենաս, այսինքն` պետք է  լավ համակարգ ստղծես, նոր բարեփոխում անես»:

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси