Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սյունիքում բախվել են բեռնատար Scania-ն և ГАЗ 3110-ը, վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի, կան վիրավորներ. Shamshyan.com

Սյունիքում բախվել են բեռնատար Scania-ն և ГАЗ 3110-ը, վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի, կան վիրավորներ. Shamshyan.com

12:11 | 18.12.2019 | Հասարակություն

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 59-ամյա Էդվարդ Ղ.-ն իր վարած Scania մակնիշի 015 VO 65 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 229-րդ կմ հատվածում բախվել է իր երթևեկելի գոտի մուտք գործած Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Գոռիկ Ս.-ի վարած ГАЗ 3110 մակնիշի 35 LG 528 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3110-ի վարորդ Գոռիկ Ս.-ն և նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Վիրաբ Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղից էլ ծանր կայուն ախտորոշմամբ տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси