Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ադրբեջանը սկսել է աննախադեպ որս՝ արտրերկրում ապրող ադրբեջանցի ու օտարերկրյա բլոգերների նկատմամբ. Լապշինի նկատմամբ նույնպես հետախուզում է հայտարարված»

«Ադրբեջանը սկսել է աննախադեպ որս՝ արտրերկրում ապրող ադրբեջանցի ու օտարերկրյա բլոգերների նկատմամբ. Լապշինի նկատմամբ նույնպես հետախուզում է հայտարարված»

14:46 | 14.12.2019 | Քաղաքականություն

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻն

Ալեքսանդր Լապշինից տեղեկացա, որ Ադրբեջանը սկսել է աննախադեպ որս արտրերկրում ապրող ադրբեջանցի ու օտարերկրյա բլոգերների նկատմամբ։ Դրա վառ ապացույցը օրերս Ուկրաինայում անհետացած ադրբեջանցի բլոգեր Էլվին Իսայեվն է։ Նշեմ, որ վերջինս կտրուկ քննադատություն էր ենթարկում Ալիևի վարչակարգի։

Ես հիմնավոր տեղեկություն ունեմ, որ Լապշինի նկատմամբ նույնպես հետխուզում է հայտարարված։ Այս պահին Լապշինը Մերձբալթյան երկրներից մեկում է (չեմ կարող ասել, թե որ երկրում է) ու ում կյանքի անվտանգությունը այս պահին քան ԵՐԲԵՎԷ վտանգված է։

Հավելյալ տեղեկության համար գրեք անձնական նամակով։

Հ.Գ. Ուրիշ ինֆորմացիայի եմ տիրապետում, սակայն ելնելով Լապշինի անվտանգությունից չեմ կարող հանրայնացնել»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси