Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն. Ռուբեն Հայրապետյան

Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն. Ռուբեն Հայրապետյան

10:00 | 14.12.2019 | Հասարակություն

Այդ նույն Անդրանիկ Քոչարյանը, որն իմ նախկին ընկերն է, 10 օր առաջ իմ ընկերներից մեկի միջոցով հորդորում էր, որ ես փախչեմ Հայաստանից, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13–ին, ասել է 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարին հյուրընկալված ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով Սաթիկ Սեյրանյանի դիտարկմանը, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կոչով դիմել էր Ռուբեն Հայրապետյանին վերադառնալ Հայաստան։

Հայրապետյանի խոսքով՝ դա հատուկ էր արվում, որպեսզի իր՝ երկրից հեռանալու դեպքում շոու «սարքեին».

«Գիտե՞ք դա ինչի համար են ասում, որ թողնես գնաս ու միանգամից «մասկի շոուն» անեն, կասեին տեսեք՝ Ռուբեն Հայրապետյանը հանցագործ է, թալանել է ֆեդերացիան ու փախել։ Ես այս երկիրն այնքան եմ սիրում, որ փախչելու որեւէ տեղ չունեմ, ասեմ ավելին՝ ձերբակալում են, թող ձերբակալեն։ Կոչ եմ անում նաեւ ոստիկանության աշխատողներին, թող չտանջվեն, այդքան մարդ հանեն, աշխատանքից կտրեն։ Երբ զանգեն ինձ ասեն, մենք ուզում ենք քեզ ձերբակալել, արի, ազնվորեն ասում եմ՝ որտեղ էլ լինեմ, 5 րոպե հետո տեղում կլինեմ, թող ձերբակալեն։ Ես դրանից չեմ վախենում եւ ձերբակալելով մեր տեսակին չեն կարող վախեցնել»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси