Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Որևէ փաստաթուղթ չի քննարկվում, անհասկանալի է, թե ինչի մասին է խոսում Մամեդյարովը. ԱԳՆ խոսնակը՝ «Լավրովի պլանի» մասին

Որևէ փաստաթուղթ չի քննարկվում, անհասկանալի է, թե ինչի մասին է խոսում Մամեդյարովը. ԱԳՆ խոսնակը՝ «Լավրովի պլանի» մասին

18:24 | 13.12.2019 | Քաղաքականություն

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պնդում է՝ ներկա փուլում բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա։

«Ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հարցազրույցին՝ ԱԳՆ խոսնակն ասաց. «Չէի ցանկանա համարել, որ իրենց կողմից կար տեխնիկական վրիպակ, որովհետև անհասկանալի է, թե ինչի մասին է խոսում պարոն Մամեդյարովը»։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմում հայտնվել են տարբեր փաստաթղթեր, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» էր:

«Լավրովի պլանը» մոտ երկու տարի առաջ Մոսկվայում տեղի ունեցած  բուռն քննարկումների արդյունք է: Սակայն այն հիմնված է «մադրիդյան սկզբունքների» վրա: Կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն՝ թվագրված է 2019-ի մարտի 9 ամսաթվով, որը պարզապես սահմանում է միջնորդների տեսլականը բանակցություններում առաջ շարժվելու համար: Էությունը շատ ակնառու է`փուլայնություն: Առաջին փուլում զորքերի դուրսբերում, Ադրբեջանի բնակչության վերադարձ, անվտանգության ապահովում, հաղորդակցության հաստատում: Հետևաբար, մեր առաջարկը հայկական կողմին կարելի է բնութագրել որպես «խաղաղություն՝ բարգավաճման հեռանկարով»», - ասել է նախարարը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси