Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գերմանիայում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունից առնվազն 25 մարդ է տուժել

Գերմանիայում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունից առնվազն 25 մարդ է տուժել

18:12 | 13.12.2019 | Հասարակություն

Առնվազն 25 մարդ է տուժել Գերմանիայի Սաքսոնիայի դաշնային երկրամասի Բլանկենբուրգ քաղաքի բազմաբնակարան շենքում տեղի ունեցած պայթյունից, հայտնում է RND մեդիախումբը:
 
«Չի կարելի բացառել, որ տուժածների թիվը կավելանա», - նշել են տեղի ոստիկանությունում: Թե ինչն է հանգեցրել պայթյունի առայժմ չի հաղորդվում: Իրավապահները միջադեպի պատճառները պարզելու օպերատիվ շտաբ են ստեղծել: Շենքից մարդկանց տարհանում են:
 
Արտակարգ պատահարը գրանցվել է ժամը  09:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 12:00-ի): Շենքի հարևանությամբ գտնվում են դպրոց ու մանկապարտեզ, որտեղից շտապ կարգով շուրջ հարյուր երեխա է տարհանվել: Այժմ տեղում աշխատում է 160 փրկարար: 
 
Բլանկենբուրգի բնակչությունը կազմում է մոտ 20 հազար մարդ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси