Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Աֆղանստանում 10 մարդ է զոհվել՝ ճանապարհին տեղադրված ականի պայթյունի հետևանքով

Աֆղանստանում 10 մարդ է զոհվել՝ ճանապարհին տեղադրված ականի պայթյունի հետևանքով

17:48 | 13.12.2019 | Հասարակություն

Աֆղանստանի արևելյան Ղազնի նահանգում ճանապարհի վրա ականի պայթյունի հետևանքով զոհվել է 10 մարդ, 6-ը՝  վիրավորվել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին:
 
«Միկրոավտոբուսը, որում եղել են բազմաթիվ քաղաքացիական անձինք՝ անցնելով Ղազնիի Ջագաթո և Դի-Յակ թաղամասերի միջև ընկած փոշոտ ճանապարհով, անցել է պայթուցիկ սարքի վրայով, ինչը հանգեցրել է պայթյունի տեղական ժամանակով մոտ 10.30-ին», - գործակալությանը հայտնել է գերատեսչության մամուլի խոսնակի տեղակալ Մարվա Ամինին:
 
Նրա խոսքով՝ մահացածների թվում եղել են չորս կին և մեկ երեխա: Նա նաև նշել է, որ ևս երեք կին վիրավորվել է:
 
Գործակալությունը նշում է, որ ՆԳՆ ներկայացուցիչը միջադեպի համար մեղադրել է «աշխարհի թշնամիներին»՝ այդպիսով հղում անելով «Թալիբան» արմատական շարժմանը: Թալիբների արձագանքի մասին չի հաղորդվել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси