Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մի հատ տանկ են հայտնաբերել. Ինձ չեն ձերբակալում եւ չեն ձերբակալել. Ռուբեն Հայրապետյան

Մի հատ տանկ են հայտնաբերել. Ինձ չեն ձերբակալում եւ չեն ձերբակալել. Ռուբեն Հայրապետյան

16:46 | 13.12.2019 | Հասարակություն

Ինձ չեն ձերբակալում եւ չեն ձերբակալել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, իր առանձնատան առջև հավաքված լրագրողներին ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, Ազգային ժողովի հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։

Նշենք, որ այսօր՝ վաղ առավոտից ոստիկանության հատուկ ջոկատայինները խուզարկություններ են իրականացնում Հայրապետյանի տանը։

Նախ նա նշեց, որ լրագրողների ոչ մի հարցի չի պատասխանելու. «Ինձ չեն ձերբակալում եւ չեն ձերբակալել, իզուր տեղը մի կանգնեք։ Գնացեք Արմեն... Արմեն Նիկողոսյանին էդ մատնաչափիկներին...»։

Նա անպատասխան թողեց հարցը՝ արդյոք ՀՖՖ-ի հե՞տ են կապված այդ խուզարկությունները։

Հարցին՝ արդյոք իրավապահները ինչ-որ բան գտե՞լ են իր առանձնատանը, Հայրապետյանը պատասխանեց. «Հա, մի հատ «Սու35» սամալյոտ են գտել... ինքնաթիռ, մի հատ «Տ90 տանկ», մի քանի հատ էլ «Բենթլի» ու «BMW»։ Համբերեք, էսօր երեկոյան ամեն ինչ կլսեք»։

Հարցին՝ արդյոք ինքը ասուլի՞ս է հրավիրելու, Ռուբեն Հայրապետյանը դրական պատասխանեց. «Գնացեք, իզուր մի տանջվեք»։

Տեսանյութը՝ News.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси