Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Չեմ ուզում հավատալ, որ իշխանությունները անցել են այնպիսի անօրինականությունների, որ սկսեն առանց դատարանի որոշման գաղտանլսումներ իրականացնել

Չեմ ուզում հավատալ, որ իշխանությունները անցել են այնպիսի անօրինականությունների, որ սկսեն առանց դատարանի որոշման գաղտանլսումներ իրականացնել

16:23 | 13.12.2019 | Հասարակություն

«Քանի որ այս գործի վերաբերյալ այլևս ապացուցելու բան չկա, քանի որ թերևս մարդ չի մնացել, կարծում եմ նաև դատավորների շրջանում, որ չհասկանա, որ սա բացարձակ ապօրինի, ոչ մի հիմք չունեցող կալանավորում է, դրա համար դատավորները չեն ուզում գլխացավանքի մեջ ընկնել և բացարկ են վերցնում, որպեսզի այդ գործը չքննեն, որովհետեւ քննելիս կամ պետք է ընկնես հսկայական ճնշումների տակ և ստիպված լինես կայացնել ապօրինի որոշում։

Ես չեմ հիշում որևէ դեպք, երբ որևէ հարցով, որևէ գործով 6 կամ 7 դատավոր բացարկ վերցրած լինի։

Սա աննախադեպ մի բան է, կարծում եմ՝ սա լավագույն ցուցիչն է, թե ինչ վիճակում է իրավակարգը Հայաստանում եւ ինչ հրաշալի դատաիրավական բարեփոխումներ են իրականացնում մեր օրվա իշխանությունները»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, որը նույնպես մասնակցում է Երևանում ընթացող Լազարևյան ակումբի երրորդ նիստին։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси