Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին. սպասվում է տաքացում

Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին. սպասվում է տաքացում

15:05 | 13.12.2019 | Հասարակություն

Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 3-8 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը բարձրանալու է։

Ինչպես հայտնեցին «Հայպետհիդրոմետից», Երեւանում շաբաթ եւ կիրակի օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +1+3, վաղը ցերեկը՝ +5+7 աստիճան ջերմություն։

Օդի ջերմաստիճանը մարզերում.  

Շիրակում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +2+6,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +2+6,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +4+6,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +2+6,  

Լոռիում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +7+12,  

Տավուշում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +10+15,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +2+6, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +5+7,

Արարատում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +6+8,  

Արմավիրում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +6+8,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +2+6,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +6+8,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +10+15,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +8+13,

Արցախում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +8+13 (հովիտներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +9+14)։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси