Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բացահայտվել է Երևան քաղաքում կատարված բնակարանային գողության երեք դեպք. ՔԿ

Բացահայտվել է Երևան քաղաքում կատարված բնակարանային գողության երեք դեպք. ՔԿ

11:16 | 13.12.2019 | Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է բնակարանային գողության երեք դեպք:

Մեղադրանք է առաջադրվել Արմավիր քաղաքի 38-ամյա բնակչին, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. նոյեմբեր - դեկտեմբեր ամիսներին Արմավիր քաղաքի բնակիչը՝ ծնված 1981թ., ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ներկայանալով որպես Սոցիալական հարցերի նախարարության աշխատակից, սոցիալական օգնություն տրամադրելու պատրվակով ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքում գտնվող երեք բնակարան, որտեղ օգտվելով տանտերերի անուշադրությունից՝ հափշտակել է տարբեր չափերի գումարներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (3 դրվագ) : Ք

ննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси