Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». «Լիդիան Արմենիա»-ի ծախսերի մասով նոր բացահայտումներ կլինեն

«Ժողովուրդ». «Լիդիան Արմենիա»-ի ծախսերի մասով նոր բացահայտումներ կլինեն

10:35 | 13.12.2019 | Մամուլ

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն առաջիկայում պատրաստվում է բացահայտումներ անել:

Մեր տեղեկություններով` դա վերաբերելու է «Լիդիան Արմենիա» ընկերության ֆինանսական ծախսերին. ընկերությունը պետք է շահագործեր Ամուլսարի հանքավայրը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` հանձնաժողովը փաստաթղթեր է ուսումնասիրել, որտեղ, պարզվում է, ակնհայտ երևում է, որ ընկերությունը անօգուտ արտադրական ծախսեր է իրականացրել: «Եթե «Լիդիան Արմենիան» համարում է, որ 4 հարյուր միլիարդ դրամի ներդրում է արել, մենք պետք է հասկանանք` որտեղ են արվել այդ ներդրումները և ինչ արդյունավետությամբ: Այս և նմանատիպ ուսումնասիրությունները պետք է իրականացնենք», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը»»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси