Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱԺ–ն արտահերթ նիստում ընդունեց 4 վարկային համաձայնագիր վավերացնելու մասին որոշում․ ՀՀ–ն ստանձնեց 152 մլն դոլարի նոր պարտավորություն

ԱԺ–ն արտահերթ նիստում ընդունեց 4 վարկային համաձայնագիր վավերացնելու մասին որոշում․ ՀՀ–ն ստանձնեց 152 մլն դոլարի նոր պարտավորություն

18:15 | 12.12.2019 | Քաղաքականություն

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել։ Ի թիվս այլ հարցերի՝ նիստի օրակարգում են նաև Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև

«Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը, Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև,

«Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև,

«Քաղաքականության վրա հիմնված վարկ - Շրջակա միջավայրի պահպանություն - BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին,

«Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին,

«Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին հարցերը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси