Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ընդունելության անցողիկ շեմը կբարձրանա

Ընդունելության անցողիկ շեմը կբարձրանա

17:43 | 12.12.2019 | Հասարակություն

Ըստ iravunk.com-ի ունեցած տեղեկությունների հաջորդ տարվա ընդունելության անցողիկ շեմը կբարձրանա։ Բոլոր այն ֆակուլտետներում, որտեղ նվազագույնը 60 ուսանող չընդունվի հնարավոր է լուծարվի այն, կամ միանա մեկ այլ ֆակուլտետի։ Հիշեցնենք, որ նախորդ տարի ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում նույնիսկ 10 ուսանող չէր ընդունվել։ ԵՊՀ հայ բանասիրության, ռուս բանասիրության, պատմության, աստվածաբանության ֆակուլտետները ևս կանգնած են վտանգի առաջ։ Մեր ունեցած տեղեկություններով՝ նախարար Հարությունյանը զայրացած է, նա ամեն ինչ անում, ապացուցելու համար, թե որքան է «կարևորում» կրթությունը։ Նա ասել է, որ նվազագույն շեմը լինելու օրինակ ԵՊՀ-ում 13: 

ՀԳ. Սա այն բանի վկայությունն է, որ մեր դպրոցները դեռ պատրաստ չեն տալ այնպիսի մակարդակ, որը կարողանար ապահովեր այնպիսի որակ, որ անհրաժեշտություն չլիներ հայոց լեզու եւ գրականություն առարկան հանել բուհերից, քանի որ ըստ մեր տեղեկությունների, անգամ բանասիրության ֆակուլտետ են ընդունվել 7 բալ միավորով:

Հ. Գ.

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси