Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ինչո՞ւ էր քաղաքացին մուտք գործել Իջևանի համայքապետ Ղալումյանի ընդունարան

Ինչո՞ւ էր քաղաքացին մուտք գործել Իջևանի համայքապետ Ղալումյանի ընդունարան

17:13 | 12.12.2019 | Քաղաքականություն

Ինչպես ավելի վաղ տեղեկացանք ՝ դեկտեմբերի 1-ին, խուլիգանության դեպք էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Իջևան քաղաքի Անկախության փողոցի բնակիչ, 31-ամյա Արման Մ.-ն երկաթյա ձողը ձեռքին մուտք է գործել Իջևանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանի ընդունարան և մոտ 30 րոպե խանգարել համայնքապետարանի բնականոն աշխատանքը:

iravunk.com-ի ունեցած տեղեկությունների  համաձայն տղամարդն ով մտել էր Իջևանի քաղաքապետարան և սկանդալ սարքել, պնդում է, որ Փաշինյանի իշխանության պատճառով, իր մոտ մի շարք առողջական խնդիրներ են առաջացել։ Նա պահանջել է քաղաքապետ Հայկ Ղալումյանի հրաժարականը, վերջինիս վիրավորելով։ Նա նաև ասել է՝ եթե ծանոթ-բարեկամը չի անցնում, դո՞ւ հիմա էստեղ ի՞նչ գործ ունես, վերջինիս անվանելով թերուս և կիսագրագետ։ Սակայն տղամարդն ինչու ես այսչափ զայրացած և վերջապես ով է հիվանդացրել նրան, պարզել չհաջողվեց։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси