Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նույն մեքենան նույն կետից լիցքավորում էի 3800 դրամ, այսօր այն 4200 դրամ կազմեց. Զոհրապ Եգանյան

Նույն մեքենան նույն կետից լիցքավորում էի 3800 դրամ, այսօր այն 4200 դրամ կազմեց. Զոհրապ Եգանյան

15:10 | 12.12.2019 | Հասարակություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Վանեցյանի նախկին խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սոցիալական ցանցերում և մամուլում գրվում է, որ ավտոգազի լիցքավորման կետերում սկսվել է գազի գնի աճ, այնինչ գազը դեռևս չի թանկացել: Այսօր ինքս ականատես եղա դրան, եթե նախկինում նույն մեքենան ու նույն լիցքավորման կետից լիցքավորում էի 3800 դրամ, այսօր այն 4200 դրամ կազմեց և դեռ պարզ չէ, թե քանի կիլոմետրի կբավարարի այն: Տղեք չե՞ք կարծում, որ Ամանորի երգից ու կամ ուտելուն նվիրված փառատոնից կարևոր թեմա է ու պետք է արագ արձագանքել, այնպես չլինի, որ գազալցակայանի տերերը մի քանի միլիոն փող աշխատեն հավելյալ ու վերջում մարդա մի քանի հարյուր հազար դրամ տուգանվեն և համարեք, որ գործ եք արել: Ավտոգազով են աշխատում 200հզ ից ավել մեքենաներ, պատկերացրեք, թե ինչ կարևորության հարց է սա: Տպավորություն ունեմ, որ իրավիճակին չեն տիրապետում համապատասխան կառույցները, չեմ ուզում դեռ հավատալ, որ ուղղակի աչք են փակում ու ինչ-ինչ պայմանավորվածություններ կան: Չեմ հասկանում, թե ինչու արագ չեն միջամտում, ախր ստուգող մարմինների աշխատողների մեծագույն մասի մեքենաներներն էլ են գազով, ախր իրենք էլ են տեսնում դա: Խնդիրը հասել է այնտեղ, որ պահանջում է արձագանք րոպե առաջ, պատասխան տվեք, թե ինչու են մարդիկ շատ վճարում, իսկ եթե գազի կալորիականությունն է ընկել, որի մասին ևս խոսում են, պարզաբանեք, թե ինչու է դա արվում նույն գնի պարագայում»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси