Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՔԾ-ն նույնիսկ այսքանից հետո չի հրաժարվում ինձ բանտ ուղարկելուց. Արսեն Բաբայան

ՀՔԾ-ն նույնիսկ այսքանից հետո չի հրաժարվում ինձ բանտ ուղարկելուց. Արսեն Բաբայան

13:43 | 12.12.2019 | Հասարակություն

Արսեն Բաբայանի քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ամբողջությամբ ծանոթացա ինձ վերագրվող քրեական գործի նյութերին (5 հատոր):

Նյութերին ծանոթանալուց պարզ դարձավ, որ ՀՔԾ քննիչն աշխատել է մեծ ջանասիրությամբ եւ ամբողջությամբ ապացուցել է, որ այդ քրեական գործը ենթակա է անհապաղ կարճման՝ #հանցադեպի բացակայության հիմքով:

Հ․Գ․ #հանցադեպի բացակայությունը նշանակում է, որ ընդհանրապես տեղի չի ունեցել որեւէ դեպք (ոչինչ տեղի չի չունեցել), ի տարբերություն հանցակազմի բացակայության, որտեղ տեղի է ունեցել դեպք (ինչ-որ բան է տեղի ունեցել), սակայն այդ ինչ-որ բանը հանցագործություն չէ:

Հ.Գ. 2. ՀՔԾ-ն նույնիսկ այսքանից հետո չի հրաժարվում ինձ բանտ ուղարկելուց եւ գործն ուղարկել է դատախազին...»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси