Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թրամփը ստորագրել է հրամանագիր ԱՄՆ-ում հակասեմականության դեմ պայքարի մասին

Թրամփը ստորագրել է հրամանագիր ԱՄՆ-ում հակասեմականության դեմ պայքարի մասին

13:36 | 12.12.2019 | Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր երկրում հակասեմականության աճին դիմակայելու մասին։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տանը, հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Նախագահի հրամանագիրը բացատրում է, որ, համաձայն 1964 թվականի քաղաքացիական իրավունքների մասին օրենքի, հակասեմականությունը խտրականություն է ցեղական, մաշկի գույնի կամ ազգության հատկանիշներով»,- նշել են Սպիտակ տան մամուլի ծառայությունում։ Թրամփը հանձնարարել է նախարարություններին եւ գերատեսչություններին միջոցներ ձեռնարկել այդ երեւույթի դեմ պայքարի համար։

Հրամանագիրը «հաստատում է նախագահի եւ նրա վարչակազմի վճռականությունը՝ պայքարել հակասեմականության բոլոր դրսեւորումների դեմ», ավելացրել են մամուլի ծառայությունում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси