Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բրազիլիայի նախագահը հայտնել է, որ իր մոտ, հնարավոր է, մաշկի քաղցկեղ է

Բրազիլիայի նախագահը հայտնել է, որ իր մոտ, հնարավոր է, մաշկի քաղցկեղ է

12:43 | 12.12.2019 | Քաղաքականություն

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է, որ, հավանաբար, քաղցկեղով է հիվանդ: Նա այս մասին ասել է լրագրողներին, որոնք հավաքվել էին պաշտոնական նստավայրի դարպասների մոտ, փոխանցում է Globo պարբերականը:

«Ես սպիտակ մաշկ ունեմ, կյանքիս ընթացքում ձկնոսություն շատ եմ արել, նախընտրում եմ ակտիվ կենսակերպը, այնպես որ՝ հավանականություն կա, որ ինձ մոտ մաշկի քաղցկեղ է»,- ասել է պետության ղեկավարը:

Բրազիլիայի առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն՝ մաշկի քաղցկեղին է բաժին ընկնում երկրում չարորակ ուռուցքների շուրջ երրորդ մասը: Այն առավել հաճախ հանդիպում է 40 տարեկանից մեծ սպիտակ մաշկով մարդկանց մոտ: Հիվանդության զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների թվում է արեւի տակ երկար ժամանակ մնալը:

Իր ինքնազգացողության մասին հարցին Բոլսոնարուն կատակով պատասխանել է, որ Անտոնիու Համիլտոն Մոուրաուն դեռեւս կմնա երկրորդ անձը: Ըստ Բրազիլիայի Սահմանադրության՝ պետության ղեկավարի մահվան դեպքում նրա տեղը զբաղեցնում է փոխնախագահը:

Չորեքշաբթի երեկոյան Բոլսոնարուն իր աշխատանքային ժամանակացույցից դուրս այցելել է զինվորական հոսպիտալ, որտեղից, պարբերականի տեղեկացմամբ, վերադարձել է ձախ ձեռքին սպեղանիով: Պետության ղեկավարը հունիսին արդեն եղել էր այս բուժհաստատության մաշկաբանի մոտ: Մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ վերջին այցը պլանային էր:

Հինգշաբթի նախատեսված էր Բոլսոնարուի այցը Բարիա հյուսիսարեւելյան նահանգ: Հետազոտությունից հետո ուղեւորությունը չեղարկվել է՝ «նկատի ունենալով գերհոգնածությունը», պարզաբանել է նախագահը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси