Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«ՍԱՍ»-ի Արտակը և Արամ Քոչարյանը հրաժարվել են ենթարկվել դատաբժշկական փորձաքննության

«ՍԱՍ»-ի Արտակը և Արամ Քոչարյանը հրաժարվել են ենթարկվել դատաբժշկական փորձաքննության

18:32 | 11.12.2019 | Հասարակություն

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը («ՍԱՍ»-ի Արտակը) եւ գործարար Արամ Քոչարյանը հրաժարվել են ենթարկվել դատաբժշկական փորձաքննության՝ «Terrazza» սրճարանի տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով։ Արտակ Սարգսյանը հրաժարվել է նաեւ Քննչական կոմիտեում ցուցմունք տալ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ 2018թ. հունիսի 5 -ին Իսահակյան փողոցում գտնվող «Terrazza» ռեստորանի տարածքում միջադեպ էր տեղի ունեցել Արտակ Սարգսյանի` «ՍԱՍ-ի Արտակի» մասնակցությամբ: Արտակ Սարգսյանը ոստիկանությունում, սակայն, բացատրություն էր տվել եւ հերքել  իր մասնակցությունը միջադեպին։ Դեպքի կապակցությամբ հունիսի 8–ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси