Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սոմալիում գրոհայինները հարձակվել են հյուրանոցի վրա, կա 4 զոհ

Սոմալիում գրոհայինները հարձակվել են հյուրանոցի վրա, կա 4 զոհ

17:32 | 11.12.2019 | Հասարակություն

Չորս մարդ է զոհվել, վեցը՝ վիրավորվել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշուի բարձրակարգ հյուրանոցներից մեկի վրա գրոհայինների հարձակման հետևանքով, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին:
 
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ոստիկանական հագուստով զինված գրոհայինները հարձակվել են Մոգադիշուի SYL հյուրանոցի վրա:
 
Միևնույն ժամանակ, տեղական Dalsan ռադիոկայանը հայտնել է, որ հարձակման արդյունքում հյուրանոցում վիրավորվել է խորհրդարանի երկու անդամ և Սոմալիի ՆԳՆ նախկին նախարարը:
 
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են արմատական  խմբավորումներից մեկի զինյալները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси