Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թրամփը հայտարարել է, որ իմփիչմենթի ընթացակարգը նպաստում է իր վարկանիշի աճին

Թրամփը հայտարարել է, որ իմփիչմենթի ընթացակարգը նպաստում է իր վարկանիշի աճին

17:25 | 11.12.2019 | Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատներն արդեն խճճվել են իմփիչմենթի ընթացակարգում՝ այն դեպքում, երբ իր վարկանիշներն աճում են: Նա այս մասին հայտարարել է երեքշաբթի երեկոյան՝ ելույթ ունենալով Փենսիլվանիայում տեղի ունեցած հանրահավաքին:
 
«Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է Միացյալ Նահանգների, Մեքսիկայի և Կանադայի առևտրային համաձայնագրին (The United States - Mexico - Canada Agreement, USMCA) աջակցելու մասին այն նույն օրը, երբ հայտարարում էր, որ իրենք` դեմոկրատները պատրաստվում են ինձ ենթարկել իմփիչմենթի ընթացակարգի»,- ասել է Թրամփը. «Ինձ՝ 45-րդ նախագահին, ձեր սիրելի նախագահին»:
 
«Փելոսին հայտարարել է իմփիչմենթի մասին, նրա թիկունքին մի քանի տղաներ են կանգնած», - շարունակել է նա՝ հավելելով. «Հիմա նա հայտարարել է, որ համաձայնագրին կաջակցի, ինչո՞ւ, որովհետև դա ահռելի գործ է: Նրանք իմփիչմենթի պատճառով շարքից դուրս են եկել, իսկ մեր վարկանիշները այդ՝ շատ հիմար իմփիչմենթի շնորհիվ աճել են», - պնդել է Սպիտակ տան ղեկավարը:
 
Նրա խոսքով՝ իմփիչմենթի շրջանակում հետաքննությունն ուղղված է այն հանգամանքին, որ «ոչնչացնեն 2016 թվականի ձայները կամ փորձեն հաղթել 2020 թվականի ընտրություններում»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси