Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վարշավայում լուրջ վթար է գրանցվել ջեռուցման ցանցում

Վարշավայում լուրջ վթար է գրանցվել ջեռուցման ցանցում

17:13 | 11.12.2019 | Հասարակություն

Վարշավայում լուրջ վթար է գրանցվել ջեռուցման ցանցում, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը:

Վնասվել է Վարշավայի կենտրոնի Պովսինսկոյ փողոցի կենտրոնական ջեռուցման խողովակաշարը: Այս պահին փողոցը և հարևան մի քանի փողոցներ արգելափակված են: Երթևեկելի մասում գոլորշու քուլաներ են բարձրանում: Փողոցում ավտոմոբիլային մեծ խցանումներ են գոյացել:

Քանի որ երթևեկելի մասը լցվում է տաք ջրով, ավտոմեքենաների առանձին ուղևորներ չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ: Նրանց օգնում են պատահարի վայր ժամանած փրկարարները:

Արտակարգ իրավիճակի հետ կապված քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին ճգնաժամային շտաբ ստեղծելու որոշում է կայացրել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси