Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պոլսո Հայոց պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը

Պոլսո Հայոց պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը

17:04 | 11.12.2019 | Հասարակություն

Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընտրությունը կատարվել է դեկտեմբերի 11-ին Պոլսի Հայոց պատրիարքարանում:
 
Մյուս թեկնածու Պոլսի Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն արդեն շնորհավորել է նորընտիր պատրիարքին․3
 
Պատրիարքարանում ընտրությանը մասնակցել են համայնքի կողմից ընտրված աշխարհիկ 102 պատվիրակները և ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրված 17 հոգևոր պատվիրակները։ Դեկտեմբերի 8-ին ընտրված 102 պատվիրակներից 89-ը Մաշալյանի կողմնակիցներն էին, 12-ը՝ Աթեշյանի:
 
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17:00-ին, Սբ Աստվածածին Մայր տաճարում նորընտիր պատրիարքը կհանդիպի հավատավորներին: 
Իսկ ընտրությունից հետո երկար ղողանջեցին մայր տաճարի զանգերը՝ ավետելով, որ Հայոց պատրիարքարանը նոր պատրիարք ունի:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси