Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՀ ազգային ժողովի մոտ կնոջը ոտքով հարվածող «Կամք»-ի անդամը ներկայացել է ոստիկանության բաժին

ՀՀ ազգային ժողովի մոտ կնոջը ոտքով հարվածող «Կամք»-ի անդամը ներկայացել է ոստիկանության բաժին

16:20 | 11.12.2019 | Հասարակություն

Դեկտեմբերի 10-ին, ժամը 17.30-ին, Երևան քաղաքի 30-ամյա մի բնակչուհի ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.00-ին, ՀՀ ազգային ժողովի մոտ, «Կամք» քաղաքացիական-հասարակական նախաձեռնության երեք անդամներ քաշքշել են իրեն, և նրանցից մեկը ոտքով հարվածել է՝ պատճառելով ֆիզիկական ցավ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը, ինչպես նաև ճշտվել է, թե ով է կնոջը ֆիզիկական ցավ պատճառել։

Նույն օրը, ժամը 19.30-ին, նրանցից երկուսը ներկայացել են ոստիկանության Արաբկիրի բաժին և դեպքի վերաբերյալ տվել բացատրություն։

Ձեռնարկվում են միջոցառումներ երրորդ մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Նախապատրաստվում են նյութեր:

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси