Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Եթե ՍԴ դատավորները մեկնված ձեռքը չսեղմեն, աղետ չի լինելու. Ալեն Սիմոնյան

Եթե ՍԴ դատավորները մեկնված ձեռքը չսեղմեն, աղետ չի լինելու. Ալեն Սիմոնյան

13:33 | 11.12.2019 | Քաղաքականություն

Այսօր դատական համակարգում խնդիր կա։ Համակարգի գերակշիռ մասը ենթակա է վերանայման, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Կա դատական իշխանության խնդիր։ Իհարկե, այս համակարգում կան բազմաթիվ պարկեշտ անձնավորություններ։ Մենք ուզում ենք ձևավորել անկախ դատական համակարգ, որը կգործի որպես իշխանության երրորդ թև», - ասաց նա։

Անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագծին՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ դրանում որևէ անպարկեշտ բան չի տեսնում։

«Դա հնարավորություն է՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու։ Դա մեկնված ձեռք է, մեկնված ձեռք՝ բոլորին։ Մենք ասել ենք, որ վենդետաներ չեն լինելու։ Կարելի է ասել՝ սկսում ենք զրոյական կետից», - ասաց պատգամավորը։

Հարցին՝ եթե մեկնված ձեռքը չսեղմեն, ի՞նչ է լինելու, Սիմոնյանն ասաց՝ աղետ չի լինելու, անցնելու են առաջ։
«Այդ հարցն, այսպես թե այնպես, լուծվելու է, ուրիշ տարբերակ չկա», - ամփոփեց ԱԺ փոխնախագահը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси