Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մահակով ցուցմունք կորզելու տեսանյութում խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը հայտնի է

Մահակով ցուցմունք կորզելու տեսանյութում խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը հայտնի է

12:22 | 11.12.2019 | Հասարակություն

Հատուկ քննչական ծառայությունը պարզել է համացանցում տարածված տեսանյութում ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը, ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Պարզվել է տուժողի ինքնությունը։ Պարզվել է նաև դեպքի կատարման ժամանակահատվածը։ Կատարվում են քննչական և այլ դատավարական գործողություններ, սակայն այլ մանրամասներ այս պահին չենք կարող հայտնել», - նշեց Օհանջանյանը։

ՀՔԾ խոսնակի խոսքով՝ ընթացքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Հիշեցնենք՝ համացանցում հրապարակված «Սկանդալային տեսանյութ. Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի երկրորդ մասով պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով։

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն էր կանչվել ոստիկանության ծառայող:

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են:

Դեպքին արձագանքել էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ», - ասել էր ՄԻՊ-ը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси