Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». Օրենքի խախտմամբ երեխաների որդեգրման քրգործով Ֆրանսիայից մի շարք անձինք են հրավիրվել հարցաքննության

«Ժողովուրդ». Օրենքի խախտմամբ երեխաների որդեգրման քրգործով Ֆրանսիայից մի շարք անձինք են հրավիրվել հարցաքննության

10:36 | 11.12.2019 | Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է բացառիկ մանրամասներ ներկայացնել ԱԱԾ-ի կողմից նոյեմբերի 15-ին հրապարակված՝ օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման քրեական գործից: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս քրեական գործով ձերբակալվել է մի կին, որի անունը, նախաքննական գաղտնիությամբ պայմանավորված, չենք հրապարակում:

Բանն այն է, որ ձերբակալված կնոջ հայտնած տվ­յալներն իրավապահներին հնարավորություն են տալու քրեական գործով մի շարք բացահայտումներ անել: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել նաև այն մասին, որ սույն քրեական գործի շրջանակում նախաքննական մարմինը Ֆրանսիայից մի շարք անձանց է հրավիրել Հայաստան՝ հարցաքննության:

Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտեի լրատ­վության բաժին, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ նախաքննության այս փուլում քրեական գործով որևէ տեղեկություն հրապարակման ենթակա չէ»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси