Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թաիլանդում վերջին օրերին օդի ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով առնվազն 6 մարդ է մահացել, հայտնում է Bangkok Post թերթը:

Թաիլանդում վերջին օրերին օդի ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով առնվազն 6 մարդ է մահացել, հայտնում է Bangkok Post թերթը:

18:23 | 10.12.2019 | Հասարակություն

Թաիլանդում վերջին օրերին օդի ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով առնվազն 6 մարդ է մահացել, հայտնում է Bangkok Post թերթը:

Թագավորության կենտրոնական և արևելյան հատվածներում օդի ջերմաստիճանի 13-18 աստիճանով կտրուկ նվազումը վատթարացրել է մարդկանց առողջական վիճակը և մահվան հանգեցրել:

Հրատարակության տվյալներով` նմանատիպ երևույթները հազվադեպ են պատահում արևելյան և կենտրոնական հատվածներում, քանի որ այնտեղ եղանակը սովորաբար ավելի տաք է լինում, քան թագավորության մնացած շրջաններում:

Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ մահացածները հիմնականում առողջական խնդիրներ են ունեցել, որոնք սրվել են օդի ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով:

Սովորաբար դեկտեմբերին Թաիլանդում օդի ջերմաստիճանն օրվա ընթացքում լինում է 28-31 աստիճան, գիշերն այն հասնում է 21 աստիճանի: Անցյալ շաբաթվանից ի վեր երկրի որոշ հատվածներում գիշերը ջերմաստիճանը նվազել է մինչև 8 աստիճան: Փորձագետները թագավորությունում ջերմաստիճանի անկումը կապում են Չինաստանից եկող սառը մթնոլորտային ճակատի հետ:

Թագավորության օդերևութաբանական վարչությունը տեղեկացրել է, որ երկրի հյուսիսում և հյուսիս-արևելքում նվազագույն ջերմաստիճանը տատանվում է 5-14 աստիճանի սահմաններում:

Կանխատեսվում է, որ ցուրտ ճակատը մինչև հունվարի վերջ և հնարավոր է` մինչև հաջորդ տարվա փետրվար կշարունակի ազդել երկրի ջերմաստիճանի վրա:   

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси