Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱՄՆ-ում մերկասառույցի պատճառով իրար է բախվել ավելի քան 50 մեքենա

ԱՄՆ-ում մերկասառույցի պատճառով իրար է բախվել ավելի քան 50 մեքենա

16:41 | 10.12.2019 | Հասարակություն

ԱՄՆ Այովա նահանգի Դե Մոյն քաղաքի մերձակայքում գտնվող մայրուղու վրա իրար է բախվել ավելի քան 50 ավտոմեքենա, հայտնում է The Weather Channel հեռուստաալիքը:

Զանգվածային ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել վատ տեսանելիության, ինչպես նաև ձյան և մերկասառույցի պատճառով:

Տեղեկություններ կան միայն մի ծանր վիրավորի մասին: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси