Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թուրքիայում զբոսաշրջիկների համար հյուրանոցներում ապրելու հարկ են սահմանել

Թուրքիայում զբոսաշրջիկների համար հյուրանոցներում ապրելու հարկ են սահմանել

17:45 | 09.12.2019 | Հասարակություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրենք է ստորագրել զբոսաշրջիկներից հյուրանոցային համարի արժեքի 2%-ի չափով հարկ գանձելու մասին: Այս մասին տեղեկացնում է turizmguncel.com կայքը:

«Թուրքիայի հյուրանոցային ոլորտում 2%-անոց հարկը սահմանվում է 2020 թվականի հունվարի 1-ից»,- տեղեկացնում է աղբյուրը:

Առաջին տարում հարկի չափը կսահմանվի 1%, իսկ երկրորդ տարուց սկսած՝ 2%: Հարկը բյուջե կմուծեն հյուրանոցները, հանգստյան տները, հյուրատները և զբոսաշրջիկներին ընդունող նմանատիպ այլ կառույցները:

Օրենքն ընդունվել է նոյեմբերի կեսերին՝ Թուրքիայի Միլլի Մեջլիսի կողմից:

Ավելի վաղ Թուրքիայում քննարկվում էր հյուրանոցների տերերից հարկ գանձելու ծրագիրը, ըստ որի հյուրանոցների տերերը համարների արժեքից պետք է 1-6% հարկ վճարեին բյուջե: Արդյունքում խորհրդարանական հանձնաժողովը որոշեց հարկը սահմանել զբոսաշրջիկների համար՝ փոփոխելով դրա չափը:

Երկու օրենքի նախագիծն էլ մեծ դժգոհություն է առաջացրել Թուրքիայի զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչների շրջանում, որոնք կարծում են, որ օրենքը կվախեցնի արտասահմանցի զբոսաշրջիկներին և կկրճատի նրանց հոսքը Թուրքիա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси