Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բարսեղ Բեգլարյանը չի ընդունում մեղադրանքը, նա որևէ հանցավոր արարք չի կատարել. պաշտպան

Բարսեղ Բեգլարյանը չի ընդունում մեղադրանքը, նա որևէ հանցավոր արարք չի կատարել. պաշտպան

17:34 | 09.12.2019 | Հասարակություն

ԱԺ նախկին պատգամավոր Բարսեղ Բեգլարյանն այսօր ՀՔԾ-ում ծանոթացել է մեղադրանքին, սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

«Ոչ մի հարցի չեմ պատասխանում»,- ասաց նա:

Նրա պաշտպան Նիկոլայ Հակոբյանն էլ ասաց, որ մեղադրանքին ծանոթացել են, սակայն չեն ընդունում: «Քննությունը կրիրականացվի, ամեն ինչ իր տեղը կընկնի: Ավելի մանրամասներ այս պահին չեմ կարող ասել: Պարոն Բեգլարյանը չի ընդունում մեղադրանքը, նա ոչ մի հանցավոր արարք չի կատարել»,- ասաց նա:

Հարցին՝ Սերգո Կարապետյանի հետ առերեսվե՞լ է Բեգլարյանը, ի վերջո նախկին գյուղնախարարը ո՞ւմ դեմ էր ցուցմունք տվել՝ երրոդ նախագահի՞, թե՞ Բարսեղ Բեգլարյանի, նա պատասխանեց. «Գյուղանախարարի ցուցմունքներին այս պահին ծանոթ չեմ, առավել ևս դա նախաքննության գաղտնիք է, չեմ կարող ոչինչ ասել»:

Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար)։

Նշենք, որ վերը նշված հոդվածը սահմանում է՝ յուրացմանը կամ վատնմանը հանցակցելը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси