Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Էրդողանը քննադատել է Մակրոնին «իսլամական ահաբեկչություն» արտահայտության համար

Էրդողանը քննադատել է Մակրոնին «իսլամական ահաբեկչություն» արտահայտության համար

17:24 | 09.12.2019 | Քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Այս մասին տեղեկացնում է mynet.com կայքը:

Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների նախարարների նիստին իր ելույթի ժամանակ Էրդողանը մեղադրել է ֆրանսիացի առաջնորդին «իսլամական ահաբեկչություն» արտահայտության համար:

«ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում Ֆրանսիայի նախագահը խոսում էր «իսլամական ահաբեկչության» մասին: Ես մի քանի անգամ անձամբ նրան ասել եմ, որ իսլամը խաղաղություն է նշանակում: Ինչպե՞ս կարող եք խաղաղություն և ահաբեկչություն բառերը կողք կողքի դնել»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Թուրք առաջնորդի խոսքով՝ իր նկատողություններից հետո Մակրոնը լռել է, սակայն ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի ժամանակ կրկին օգտագործել է «իսլամական ահաբեկչություն» արտահայտությունը:   

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси