Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վարչապետի որոշմամբ միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի

Վարչապետի որոշմամբ միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի

15:28 | 09.12.2019 | Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ 2006-2018 թվականներին ընդունված որոշումների հետագա ընթացքը քննարկելու համար։

 «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2006-2018 թվականներին ընդունված որոշումների հետագա ընթացքը քննարկելու և անհրաժեշտ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում հրավիրել միջգերատեսչական հանձնաժողովի նիստ:

4. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ»,-ասված է որոշման մեջ:

Հանձնաժողովի կազմում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ ՎահագնՎերմիշյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси