Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պայթուցիկի պատճառով 2 մատները կորցրած 10-ամյա երեխան այսօր դուրս է գրվել հիվանդանոցից

Պայթուցիկի պատճառով 2 մատները կորցրած 10-ամյա երեխան այսօր դուրս է գրվել հիվանդանոցից

15:19 | 09.12.2019 | Հասարակություն

Պայթուցիկի հետեւանքով 2 մատները կորցրած 10-ամյա Գարուշ Թարվերդյանն այսօր` դեկտեմբերի 9-ին, դուրս է գրվել Երեւանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից: Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից:

«Երկուշաբթին սկսենք լավ լուրով  10–ամյա Գարուշ Թարվերդյանն այսօր դուրս գրվեց հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ պայթուցիկի պայթյունի հետևանքով տղայի բութի ու ցուցամատի ծայրային ֆալանգները անդամահատվել էին, իսկ միջնամատը բժիշկներին հաջողվել էր պահպանել։ Տղան որոշել է` ոչ միայն ինքը այլևս չի գնելու պայթուցիկ, այլ նաև իր ընկերներին չի թողելու»,- գրված է էջում։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օրերս Գարուշի ձեռքի ռենտգեն նկարն էր հրապարակել ու հորդորել ծնողներին չգնել պայթուցիկներ երեխաների համար` մինչև օրենքով կկանոնակարգեն կենցաղային պայթուցիկների վաճառքի սահմանափակումների հարցը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси