Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱՄՆ նախագահի օգնականը հաստատել է Լավրովի և Թրամփի հանդիպման հավանականությունը

ԱՄՆ նախագահի օգնականը հաստատել է Լավրովի և Թրամփի հանդիպման հավանականությունը

13:53 | 09.12.2019 | Քաղաքականություն

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայենը հաստատել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Վաշինգտոն այցի ժամանակ նրա հանդիպումը ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է CBS-ը:

«Կարծում եմ, որ դա տեղի ունենալու հավանականություն կա: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ», - ասել է նա:

Օ՛Բրայենի խոսքով՝ Թրամփի և Լավրովի հանդիպումը կհամապատասխաներ փոխադարձության սկզբունքներին: «Երբ ԱՄՆ պետքարտուղար [Մայքլ] Պոմպեոն Ռուսաստանում էր, [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը նրա հետ հանդիպել է»,- շեշտել է ԱՄՆ նախագահի օգնականը: «Այնպես որ, փոխադարձության սկզբունքից ելնելով՝ մենք նման տարբերակը դիտարկում ենք: Բայց մենք դիտարկում ենք նաև այլ տարբերակներ: Տեսնենք՝ կկարողանանք արդյոք այդպես անել»,- հավելել է նա:

Օ՛Բրայենը հայտնել է նաև, որ Թրամփի և Լավրովի հանդիպման դեպքում «քննարկվելու է ընդհանրապես սպառազինության վերահսկման թեման:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси