Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱՄՆ նախագահի օգնականը հաստատել է Լավրովի եւ Թրամփի հանդիպման հավանականությունը

ԱՄՆ նախագահի օգնականը հաստատել է Լավրովի եւ Թրամփի հանդիպման հավանականությունը

11:28 | 09.12.2019 | Քաղաքականություն

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը հաստատել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Վաշինգտոն այցի ժամանակ նրա հանդիպումը ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է CBS-ը:

«Կարծում եմ, որ դա տեղի ունենալու հավանականություն կա: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է նա:

Օ՛Բրայենի խոսքով՝ Թրամփի եւ Լավրովի հանդիպումը կհամապատասխաներ փոխադարձության սկզբունքներին: «Երբ ԱՄՆ պետքարտուղար [Մայքլ] Պոմպեոն Ռուսաստանում էր, [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը նրա հետ հանդիպել է»,- շեշտել է ԱՄՆ նախագահի օգնականը: «Այնպես որ, փոխադարձության սկզբունքից ելնելով՝ մենք նման տարբերակը դիտարկում ենք: Բայց մենք դիտարկում ենք նաեւ այլ տարբերակներ: Տեսնենք՝ կկարողանանք արդյոք այդպես անել»,- հավելել է նա:

Օ՛Բրայենը հայտնել է նաեւ, որ Թրամփի եւ Լավրովի հանդիպման դեպքում «քննարկվելու է ընդհանրապես սպառազինության վերահսկման թեման»:

Ավելի վաղ The Washington Post պարբերականը, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներին, հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին Վաշինգտոնում Պոմպեոն մտադիր է Լավրովի հետ քննարկել երկկողմ հարաբերությունները, սպառազինությունների վերահսկումը, Սիրիայում եւ Ուկրաինայում իրավիճակը: Պարբերականին հայտնի չէր Թրամփի հետ Լավրովի հանդիպման հավանականության մասին:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը վերջին անգամ Վաշինգտոն է այցելել 2017 թվականին եւ այդ ժամանակ ընդունվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси