Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հնագետները Անգլիայում 1700 տարեկան անվնաս ձու են գտել

Հնագետները Անգլիայում 1700 տարեկան անվնաս ձու են գտել

18:17 | 07.12.2019 | Հասարակություն

Հնագետներն Անգլիայում հայտնաբերել են 1700 տարեկան անվնաս հավի ձու, գրում է Independent-ը։

Արժեքավոր գտածոն հայտնաբերվել է Բաքինհեմփշիր կոմսության Էյլսբերի քաղաքում, ջրով լցված փոսում, Օքսֆորդի հնագետների կողմից։

Գտնվել է չորս ձու, բայց հնագետները երեքը կոտրել են, քանի որ դրանք չափազանց փխրուն էին։

Ձվերի հետ միասին փոսում գտել են նաեւ մետաղադրամներ, կոշիկ, փայտե գործիքներ եւ շատ «հազվադեպ» զամբյուղ։

Հնագետների կարծիքով՝ ջրով լցված փոսը կարող էր օգտագործված լինել հռոմեացիների կողմից որպես «ցանկությունների ջրհոր», իսկ ձվերն այնտեղ են հայտնվել, քանի որ դրանք եղել են պտղաբերության խորհրդանիշ։

Գիտնականների խոսքով՝ սկզբում, մ.թ. 2-3-րդ դարերում փոսն օգտագործվել է գարեջրի պատրաստման համար անհրաժեշտ ածիկը պահելու համար։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси